Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՎԱՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

 ՎԱՆԱՇԵՆԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ    ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ՄՐՑՈՒՅԹ`                    ՎԱՆԱՇԵՆԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ    ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

 Վանաշենի  գյուղական  համայնքի  ղեկավարի  աշխատակազմի  համայնքային  ծառայության  կրտսեր  պաշտոնների                                   2-րդ  ենթախմբի     առաջին  կարգի  մասնագետ                        /ծածկագիր  3.2-1/

Նշված  պաշտոնի  համայնքային  ծառայողներն  իրականացնում  են  համապատասխան  պաշտոնի  անձնագրով  սահմանված  գործառույթներ:

Նշված  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է  ունենալ`

ա/  առնվազն  միջնակարգ  կրթություն` առանց  աշխատանքային  ստաժի  և  փորձի,

բ/ ՀՀ  Սահմանադրության, <<Համայնքային  ծառայության  մասին>>, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>, Հայաստանի  Հանրապետության  օրենքների  և  իր  լիազորությունների  հետ  կապված  այլ  իրավական  ակտերի  անհրաժեշտ  իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,

գ/ համակարգչով  և  ժամանակակից  այլ  տեխնիկական  միջոցներով  աշխատելու  ունակություն:

Մրցույթին  մասնակցելու  համար  դիմողները  պետք  է  ներկայացնեն  հետևյալ  փաստաթղթերը`

ա/ գրավոր  դիմում` մրցութային  հանձնաժողովի  անունով,

բ/ համայնքային  ծառայության  տվյալ  պաշտոնի  անձնագրով  այդ  պաշտոնը  զբաղեցնելու  համար  քաղաքացու  մասնագիտական  գիտելիքների  և  աշխատանքային  ունակությունների  տիրապետմանը  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների  հետ  միասին,

գ/ հայտարարություն  այն  մասին, որ  ինքը  չի  տառապում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005  թ.  մարտի  3-ի  թիվ  310-Ն  որոշմամբ  հաստատված  ցանկում  ընդգրկված  հիվանդություններից  որևէ  մեկով,

դ/ հայտարարություն  այն  մասին, որ  ինքը  դատական  կարգով  չի  ճանաչվել  անգործունակ  կամ  սահմանափակ  գործունակ,

ե/ <<Համայնքային  ծառայության  մասին>>  ՀՀ  օրենքի  12-րդ  հոդվածի  <<ե>>  կետի  պահանջը  բավարարելու  նպատակով  արական  սեռի  անձինք  ներկայացնում  են  նաև  զինգրքույկի  կամ  դրան  փոխարինող  ժամանակավոր  զորակոչային  տեղամասի կցագրման  վկայականի  պատճենները  կամ  համապատասխան  տեղեկանք,

զ/ մեկ  լուսանկար  / 3x4  չափսի/,

է/ անձնագրի  պատճենը:

Մրցույթին  մասնակցելու  համար  փաստաթղթերը  ներկայացնել  անձամբ` անձնագրով  կամ  անձը  հաստատող  փաստաթղթով: Փաստաթղթերն  ընդունվում  են  Վանաշենի գյուղապետարանում  կամ  Արարատի  մարզպետարանի  աշխատակազմի  ՏԻ  և  ՀԳՄ  հարցերով  վարչությունում, ամեն  օր  ժամը  10.00-ից  մինչև  15.00-ն` բացի  շաբաթ, կիրակի  օրերից:

Ներկայացվող  փաստաթղթերի  պատճենների  հետ  միասին  անհրաժեշտ  է  ներկայացնել  նաև  դրանց  բնօրինակները: Ներկայացված  փաստաթղթերը, պատճենները  հետ  չեն  վերադարձվում:

Մրցույթին  մասնակցել  ցանկացողները  լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու, ինչպես  նաև  պաշտոնի  անձնագրին  և  հարցաշարին  ծանոթանալու  համար  կարող  են  դիմել  Վանաշենի  գյուղական  համայնքի  ղեկավարի  աշխատակազմ  / գ. Վանաշեն, գյուղապետարան/  և  Արարատի  մարզպետարանի  աշխատակազմի  ՏԻ  և  ՀԳՄ  հարցերով  վարչություն / 5-րդ  հարկ, հեռ.` 0235- 2-34-65/ :

Մրցույթը  կկայանա  2011  թվականի  նոյեմբերի   25-ին, ժամը  11.00-ին` Վանաշենի գյուղապետարանում  կամ  մարզպետարանում:

Դիմումների  ընդունման  վերջին  ժամկետն  է  2011  թվականի  նոյեմբերի   10-ը:

 

 

Հայտարարված է` 21.10.2011

Վերջին ժամկետը` 10.11.2011

Հասցե` գ. Վանաշեն
Հեռ.` +374 235 2 34 65



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20