Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթներ` մարզպետարանի և համայնքային ենթակայության ընկերությունների գործադիր մարմինների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ Արարատի մարզի <<Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն>>, <<Սիսի բժշկական ամբուլատորիա>>, <<Սուրենավանի բժշկական ամբուլատորիա>> և <<Խաչփարի բժշկական ամբուլատորիա>> փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում են`
1. բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին
հիվանդություններ (թերապիա), մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն
մասնագիտությամբ,
2 .առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի
ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի
առնվազն 2 տարվա ստաժ,
3. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի
իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի`
Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման
գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման.
6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն,
7. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից
ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների
և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
9. չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը
10. մեկ օտար լեզվի բավարար իմացություն:

Մրցույթները կանցկացվեն.
ա) <<Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՓԲԸ–
2014թ.դեկտեմբերի 23-ին ժ.1100-ին
բ) <<Սիսի բժշկական ամբուլատորիա >> ՓԲԸ–2014թ. դեկտեմբերի 23-ին ժ. 1500-ին
գ) <<Սուրենավանի բժշկական ամբուլատորիա>>ՓԲԸ–2014թ. դեկտեմբերի 24-ին ժ. 1100-ին
գ) <<Խաչփարի բժշկական ամբուլատորիա >> ՓԲԸ–2014թ. դեկտեմբերի 24-ին ժ. 1500-ին

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն`

1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք` աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև զինգրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման
վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը
հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի
օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և
բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական,
ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները,
կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված
առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ
աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված
ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա
կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը
ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական
և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց
իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
9) Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ`
ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

Փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնում ամեն օր, ժամը 1000 - 1700 , բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014 թվականի նոյեմբերի 24-ը:

Մրցույթը կկայանա Արարատի մարզպետարանի դահլիճում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժին (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60, /0235/2-23-16):

 

Հայտարարված է` 10.11.2014

Վերջին ժամկետը` 24.11.2014

Հասցե` Արարատի մարզպետարան,Օգոստոսի 23--ի/փ./60
Հեռ.` 023520084
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43