Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

 

 Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 62-3.2-27)

Իրականացնում է Մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերը: Իրականացնում է հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման վերաբերյալ ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացնում է Բաժնի պետին: Աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման և զարգացման գործում: Մասնակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կազմակերպմանը: Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* գյուղական և ձկնային տնտեսություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N1, 2):

Մրցույթը կանցկացվի 19.03.2015թ.՝ ժամը 1400-ին, Մարզպետարանի շենքում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60):

Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,

* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթներին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 04.03.2015թ.:

 

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ (ք. Արտաշատ,

Օգոստոսի 23/60, հեռ. (0235) 2-45-11):
 

 

Հայտարարված է` 26.02.2015

Վերջին ժամկետը` 04.03.2015

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21