Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ծածկագիր 3.1-8/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների հաշվառման, համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանման և վերանորոգման աշխատանքներին.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում և աջակցում է համատիրությունների ստեղծմանը, բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարմանը.
- մասնակցում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտների նկատմամբ հսկողության իրականացմանը, ոգելից խմիչքների և /կամ/ ծխախոտի արտադրանքի վաճառքի, համայնքի տարածքում տոնավաճառների և բացօթյա վաճառք կազմակերպելու, խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին աշխատելու թույլտվություններ տալու մասին համայնքի ղեկավարի որոշման նախագծերի նախապատրաստմանը.
- բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
- իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
- առնվազն միջնակարգ կրթություն.
- ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3х4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը:
Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի քաղաքապետարանում:
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, նշված հասցեներից որևիցե մեկով`
1. Արտաշատի քաղաքապետարան`
ք. Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
4-րդ հարկ, քարտուղարության և ընդհանուր
բաժին, հեռախոս /0235/ 2-36-39
2. Արարատի մարզպետարան`
ք. Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60,
5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն,
հեռախոս /0235/ 2-34-65:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է` 2015 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ:
Հայտարարված է` 05.08.2015
Վերջին ժամկետը` 14.08.2015
Պատասխանատու անձ` Հ. Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-39-47
էլ. փոստ`