Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՄՐՑՈՒՅԹ` ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետը իրականացնում է մարզպետի կողմից ստորագրված որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքները, մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի կադրային հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները, մարզպետի և աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց / այդ թվում` մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն /, ինչպես նաև աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի հաշվառման, հանձնման–ընդունման, պահպանման աշխատանքները, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքներին, մասնակցում է աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի , դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքներին և իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ:
Մրցույթը կանցկացվի 18.01.2012 թ., ժամը 16.00 –ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, բ,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
• տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր 1,2/:

Դիմող ՀՀ քաղաքացիները մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
• տվյալ տաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում ` անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորակլան գրքույկի կան դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30 –ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, մարզպետարանի շենքում :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 14.12.2011թ. :

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք.Արտաշատ, փ. Օգոստոսի 23, շենք 60), հեռ. /0235/ 24511 ):

 

Հայտարարված է` 30.11.2011

Վերջին ժամկետը` 14.12.2011

Պատասխանատու անձ` Անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի , 60
Հեռ.` 0235 24511



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20