Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

Արտաշատի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ծածկագիր 3.1-4/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
- մասնակցում է համայնքի տարածքում իրականացվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանման մասին համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է վարձակալությամբ տրված` համայնքի սեփականություն հանդիսացող գույքի և տարածքների համար կնքված պայմանագրերով նախատեսված վճարների հաշվարկման և գանձման հաշվառում.
- բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվառում.
- բաժնի պետին ներկայացնում է առաջարկություն տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման վերաբերյալ.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի կազմման աշխատանքներին.
- բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
- իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
- առնվազն միջնակարգ կրթություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3х4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը:

Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի քաղաքապետարանում:

Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձանբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն նշված հասցեներից որևիցե մեկով`

1. Արտաշատի քաղաքապետարան`
ք. Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
4-րդ հարկ, քարտուղարության և ընդհանուր
բաժին, հեռախոս /0235/ 2-36-39
2. Արարատի մարզպետարան`
ք. Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60,
5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն,
հեռախոս /0235/ 2-34-65:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2015 թվականի սեպտեմբերի 28-ը:

 


 

Հայտարարված է` 15.09.2015

Վերջին ժամկետը` 28.09.2015

Պատասխանատու անձ` Հ. Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-39-47
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43