Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՄՐՑՈՒՅԹ` ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետը իրականացնում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և կրում պատասխանատվություն աշխատակազմի ֆինանսական , հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար: Իրականացնում է աշխատակազմի տարեկան ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմման աշխատանքները: Յոււրաքանչյուր ամիս իրականացնում է պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը, տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման աշխատանքները:
Իրականացնում է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի ուղեկցման աշխատանքներին հատկացված գումարի` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների հաշվարկ-հիմնավորման կազմման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքները, ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի հաջորդ տարվա հայտի կազմման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքները,
Իրականացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունների կազմման և լիազոր մարմիններին / ամսական, եռամսյակային, տարեկան/ ներկայացման աշխատանքները , աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթների իրականացման աշխատանքները:

Մրցույթը կանցկացվի 18.01.2011թ., ժամը 11.00 –ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն` տնտեսագիտություն /էկոնոմիկա/ և կառավարում /մենեջմենթ/ մասնագիտությունների գծով ,
• քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ՙբ՚ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
• տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական յմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր 1,2/:
Դիմող ՀՀ քաղաքացիները մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
• տվյալ տաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում ` անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորակլան գրքույկի կան դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30 –ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, մարզպետարանի շենքում :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 14.12.2011թ. :

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք.Արտաշատ, փ. Օգոստոսի 23, շենք 60), հեռ. /0235/ 24511 ):

 

Հայտարարված է` 30.11.2011

Վերջին ժամկետը` 14.12.2011

Պատասխանատու անձ` Անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ք.Արտաշատ , Օգոստոսի 23-ի, 60
Հեռ.` 0235 24511



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45