Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՄՐՑՈՒՅԹ` ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության առաջատար մասնագետը իրականացնում է մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների /այսուհետ` ՀԳՄՏԾ/ գործունեությունը, աջակցում է մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքներին., իրականացնում է մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը:
Իրականացնում է արտակարգ իրավիճակների , քաղաքացիական պաշտպանության և էկոլոգիական ռիսկերի կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերը և սույն ոլորտում ՀԳՄՏԾ-ի ղեկավարների կողմից Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքի վերաբերյալ ներկայացնում տեղեկատվություն . իրականացնում է Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքները, մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, էկոլոգիական ռիսկերի կանխատեսման ու մոնիտորինգի անցկացման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման աշխատանքները, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացումը: Մարզի տարածքում ծագած խնդիրների լուծման առնչությամբ համապատասխան ՀԳՄՏԾ-ի ղեկավարներից սահմանված կարգով ստանում է տեղեկատվություն և արդյունքների մասին զեկուցում Վարչության պետին, իրականացնում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման աշխատանքները:

Մրցույթը կանցկացվի 18.01.2012թ., ժամը 14.00 –ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, ՙբ՚,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
• տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական յմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր 1,2/:

Դիմող ՀՀ քաղաքացիները մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
• տվյալ տաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում ` անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորակլան գրքույկի կան դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30 –ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, մարզպետարանի շենքում :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 14.12.2011թ. :

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք.Արտաշատ, փ. Օգոստոսի 23, շենք 60), հեռ. /0235/ 24511 ):
 

Հայտարարված է` 30.11.2011

Վերջին ժամկետը` 14.12.2011

Պատասխանատու անձ` Անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի, 60
Հեռ.` 0235.24511



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20