Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ԲԵՐՔԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

                               Բերքանուշի  համայնքապետարանի  աշխատակազմի

երկրորդ  կարգի   մասնագետ      

/ծածկագիր  3.3-1/

Նշված  պաշտոնը  զբաղեցնող  համայնքային  ծառայողն  իրականացնում  է պաշտոնի  անձնագրով  սահմանված  հետևյալ  հիմնական  գործառույթները`

աշխատակազմի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում` աշխատակազմի  աշխատողների  հետ.

աշխատակազմից  դուրս  շփվում  է  քարտուղարի  հանձնարարությամբ.

աշխատակազմից  դուրս որպես  ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի.

կատարում է   աշխատակազմի  քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

ապահովում է  աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

հետևում է աշխատակազմի  քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի  քարտուղարին.

իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքումնախապատրաստում և աշխատակազմի  քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր  և  այլ  գրություններ.

քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման  աշխատանքներին.

քարտուղարի հանձնարարությամբ  ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված  հարցերը և Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և  ժամկետներում  նախապատրաստում  պատասխան.

Իրականացնում  է  սույն պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ  լիազորություններ:

Երկրորդ  կարգի  մասնագետն ունի  oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ  իրավունքներ  և  կրում  է  այդ  ակտերով  նախատեսված այլ պարտականություններ:

Նշված  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքների  և  աշխատանքային  ունակությունների  տիրապետմանը  ներկայացվող  պահանջներն  են`

ա/  առնվազն  միջնակարգ  կրթություն` առանց  աշխատանքային  ստաժի  և  փորձի.

բ/ ՀՀ  Սահմանադրության, <<Համայնքային  ծառայության  մասին>>, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքների, աշխատակազմի  կանոնադրության  և  իր  լիազորությունների  հետ  կապված  այլ  իրավական  ակտերի  անհրաժեշտ  իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.

գ/ անհրաժեշտ  տեղեկատվության  տիրապետում.

դ/ համակարգչով  և  ժամանակակից  այլ  տեխնիկական  միջոցներով  աշխատելու  ունակություն:

Մրցույթին  մասնակցելու  համար  դիմողները  պետք  է  ներկայացնեն  հետևյալ  փաստաթղթերը`

1. գրավոր  դիմում` մրցութային  հանձնաժողովի  անունով,

2. մասնագիտական  գիտելիքների  և  աշխատանքային  ունակությունների  տիրապետմանը  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների  հետ  միասին,

3. հայտարարություն  այն  մասին, որ  ինքը  չի  տառապում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2011  թվականի  դեկտեմբերի  15-ի  N 1801-ն որոշմամբ  հաստատված  ցանկում  ընդգրկված  հիվանդություններից  որևէ  մեկով,

4. հայտարարություն  այն  մասին, որ  ինքը  դատական  կարգով  չի  ճանաչվել  անգործունակ  կամ  սահմանափակ  գործունակ,

5. <<Համայնքային  ծառայության  մասին>>  ՀՀ  օրենքի  12-րդ  հոդվածի  <<ե>>  կետի  պահանջը  բավարարելու  նպատակով  արական  սեռի  անձինք  ներկայացնում  են  նաև  զինգրքույկի  կամ  դրան  փոխարինող  ժամանակավոր  զորակոչային  տեղամասի կցագրման  վկայականի  պատճենները  կամ  համապատասխան  տեղեկանք,

6. մեկ  լուսանկար  / 3x4  չափսի/,

7. անձնագրի  պատճենը:

Մրցույթին  մասնակցելու  համար  փաստաթղթերը  ներկայացնել  անձամբ` անձնագրով  կամ  անձը  հաստատող  փաստաթղթով: Ներկայացված  փաստաթղթերը, պատճենները  հետ  չեն  վերադարձվում:

Դիմողները  փաստաթղթերը  կարող  են  ներկայացնել, ինչպես  նաև   ծանոթանալ պաշտոնի  անձնագրին  և  հարցաշարին`  նշված  որևէ  հասցեով, ամեն  օր,  ժամը  10.00-ից  մինչև  15.00-ն, բացի  շաբաթ, կիրակի  օրերից `

1. ՀՀ  Արարատի  մարզ  գ. Բերքանուշ, Բերքանուշի համայնքապետարան, համայնքապետարանի  աշխատակազմ.       

Հայտարարված է` 14.09.2016

Վերջին ժամկետը` 29.09.2016

Պատասխանատու անձ` Հ. Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-39-47
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23