Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

              Վեդու համայնքապետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի                                                                      առաջատար մասնագետ
                                                          /ծածկագիր 3.1-13/
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
հետևում է բաժնի պետի հանձնարարականների` համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
աշխատանք է տանում նախադպրոցական հիմնարկներում մանկապարտեզ հաճախող երեխաների ուսման և դաստիարակության կազմակերպման գործում.
հսկողություն է իրականացնում նախադպրոցական հիմնարկներում օրվա ռեժիմի, սննդամթերքի, կարգապահության և համայնքապետարանի կողմից նախատեսված չափորոշիչների ճշգրիտ կատարման նկատմամբ.
աջակցում է երեխաների հաճախումներին.
ամենօրյա տեղեկատվություն է ընդունում հաճախումների և երեխաների սննդամթերքի ճաշացուցակների ճիշտ կազմմանը.
աջակցում է կազմակերպվող միջոցառումների որակի ապահովմանը.
աջակցում է երեխաների գեղագիտական դաստիարակությանը.
աջակցում է մանկապարտեզների տնօրեններին գույքի պահպանման, արդյունավետ օգտագործման և նոր գույքի ձեռք բերման հարցերում.
ուսումնասիրում է համայնքապետարանի ենթակա հիմնարկներում /երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, գրադարան/ առկա հիմնախնդիրները, կազմում դրանց ծրագրային փաթեթները.
առաջարկություններ է կազմում ենթակա հիմնարկներում /երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, գրադարան/ աշխատանքային գործունեության բարելավման վերաբերյալ.
բաժնի կողմից կազմվող համայնքի անձնագրի, հնգամյա զարգացման ծրագրերի համար հավաքագրում է տեղեկատվություն համայնքի տարածքում գործող հիմնարկ ձեռնարկություններից.
վարում է համայնքի պաշտոնական կայքի նորությունները, քվեարկություններ ենթագլուխները.
աջակցում է բաժնի պետին` փաստաթղթերի վարման գործում.
առաջատար մասնագետների հետ կատարում է, մշակում և բաժնի պետին է ներկայացնում հանրային լսումների կազմակերպման ժամանակացույցը, դրանց լուսաբանման կարգը.
նկարահանում է համայնքում տեղի ունեցող միջոցառումներն ու հանդիպումները.
կազմակերպում է սոցիալական ապահովության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, աջակցում է ամուսնության և ծննդյան վկայականների հանձմանը:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ/ ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>,
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5. <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `
1. ՀՀ Վեդու համայնքապետարան` հ. Վեդի, համայնքապետարանի աշխատակազմ, հեռախոս` 0234-2-33-32.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-34-65:


Մրցույթը կկայանա 2017 թվականի փետրվարի 28 - ին, ժամը 11.00-ին` Վեդու համայնքապետարանում:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2017 թվականի փետրվարի 13 - ը:

 

 

Հայտարարված է` 25.01.2017

Վերջին ժամկետը` 13.02.2017

Պատասխանատու անձ` Հ. Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-2-39-47
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13