Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ
Քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 62-2.3-27)
Իրականացնում է մարզային և համայնքային ենթակայության ջրմուղ-կոյուղու ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքների վերահսկումը: Իրականացնում է աղբի ու թափոնների վերամշակման, կազմակերպման վերահսկումը: Նախապատրաստում է բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանման, սպասարկման վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնում Վարչության պետին: Վերահսկողություն է իրականացնում մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վրա:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 12.1 ենթակետին հաջորդող 2-րդ պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 13.04.2017թ.` ժամը 14:15-ին, ՔԾ Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):
Լրացուցիչ տեղեկությունները՝ ՀՀ քաղաքացիական խորհրդի ինտերնետային կայքի թափուր պաշտոններ բաժնում
Հայտարարված է` 02.03.2017
Վերջին ժամկետը` 15.03.2017
Հասցե` ք.Երևան