Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ
ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի
աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 62-3.1-15)
Իրականացնում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը, Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման ցուցանիշների ամփոփումը: Իրականացնում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացումը և վերլուծությունը: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները: Աջակցություն է ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին: Իրականացնում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը և Աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 04.04.2017թ. ժամը 14:00-ին, Մարզպետարանի շենքում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի, 60):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է ՝ 15.03.2017թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ
տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին
ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի
աշխատակազմ (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի /60, հեռ. (0235) 2-45-11):
Հայտարարված է` 02.03.2017
Վերջին ժամկետը` 15.03.2017
Հասցե` ք.Արտաշատ
Հեռ.` 0235 2 45 11