Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետՄարզպետարանհայտարարում է մրցույթՄարզպետարանի 
աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

1. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 62-3.1-15)
Իրականացնում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը, Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման ցուցանիշների ամփոփումը: Իրականացնում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացումը և վերլուծությունը: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները: Աջակցություն է ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին: Իրականացնում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը և Աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը կկայանա 04.04.2017թ. ժամը 14:00-ին, Մարզպետարանի շենքում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի, 60): 

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է ՝  15.03.2017թ.:

 

 Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ 

տեղեկություններ  ստանալուինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին 

ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի

 աշխատակազմ (քԱրտաշատՕգոստոսի 23-ի /60, հեռ. (0235) 2-45-11):

 

 

Հայտարարված է` 02.03.2017

Վերջին ժամկետը` 15.03.2017

Հասցե` ք.Արտաշատ
Հեռ.` 0235 2 45 11



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32