Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

5. ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ 
5.1. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (ծածկագիր՝ 62-2.1-7)

Համակարգում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների ու կազմակերպությունների գործունեությունը: Վերահսկում է Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը: Կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, մարդասիրական օգնության բաշխումը: Աջակցում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը: Կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով: Աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, պետական կենսաթոշակների ու նպաստների նշանակման և վճարման աշխատանքներին պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նպատմամբ վերահսկողություն իրականացնելիս:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
* բարձրագույն կրթություն՝ առողջապահություն մասնագիտությունների գծով,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 7.2 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի « բ » ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 17.05.2017թ.` ժամը 1430-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Հարցաշարեր՝ 

 Լրացուցիչ տեղեկությունները՝   ՀՀ  քաղաքացիական խորհրդի ինտերնետային կայքի թափուր պաշտոններ բաժնում

Հայտարարված է` 17.04.2017

Վերջին ժամկետը` 26.04.2017

Հասցե` ք.Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32