Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ
ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում էմրցույթ ` Մարզպետարանի
աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոննզբաղեցնելու համար
1. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 62-3.1-13)
Մասնակցում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների, հայտարարությունների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև օրվա մամուլի տեսության պատրաստման աշխատանքներին: Մասնակցում է տեղեկություն տալու կարգի մշակմանը և հրապարակմանը` այն փակցնելով գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, Բաժնի պետի հանձնարարությամբ պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ: Մասնակցում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, աշխատանքային հանդիպումների կազմակերպմանը: Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստացված անհրաժեշտ տեղեկությունների և նյութերի, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենների հիման վրա, մասնակցում է դրանց լուսաբանման ու հանրային քննարկման աշխատանքների կազմակերպմանը: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 01.06.2017թ.՝ ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 10.05.2017թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող
ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնիանձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատիմարզպետարան (ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60,
հեռ. (0235) 2-45-11):
Լրացուցիչ տեղեկությունները՝ ՀՀ քաղաքացիական խորհրդի ինտերնետային կայքի թափուր պաշտոններ բաժնում
Հայտարարված է` 03.05.2017
Վերջին ժամկետը` 10.05.2017
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք