Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
<<Մասիսի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզային ենթակայության ընկերության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Արարատի մարզի «Մասիսի բժշկական կենտրոն», փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. բարձրագույն բժշկական կրթություն,
2. առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
3. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ.անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման.
6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8. չի լրացել թեկնածուի 65 տարին.
9. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
10. մեկ օտար լեզվի բավարար իմացություն
Մրցույթը կանցկացվի 2017թ. օգոստոսի 10-ին ժ.10:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Արարատի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք` աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
9) Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ`
ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 1000 - 1700 , բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2017 թվականի հուլիսի 7-ը:
Մրցույթը կկայանա Արարատի մարզպետարանի դահլիճում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժին (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60, /0235/2-00-84,/0235/2-23-16):
Հայտարարված է` 06.06.2017
Վերջին ժամկետը` 07.06.2017
Հասցե` ք.Արտաշատ