Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


<<Մասիսի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

  

Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզպետարանը  հայտարարում  է  մրցույթ`     մարզային  ենթակայության   ընկերության  գործադիր  մարմնի  հետևյալ  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար

 

         ՀՀ  Արարատի  մարզի  «Մասիսի բժշկական  կենտրոն», փակ  բաժնետիրական  ընկերության  տնօրենի թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

1.  բարձրագույն  բժշկական  կրթություն,

2. առնվազն  5  տարվա  մասնագիտական  աշխատանքային  ստաժ կամ  բժշկական  ոլորտի  ձեռնարկատիրական,  կամ  առողջապահական  համակարգի  կառավարման  ոլորտի  առնվազն  3  տարվա  ստաժ,

3.    իր պարտականությունների  կատարման  համար  անհրաժեշտ  իրավական  ակտերի  իմացությունն  (այդ  թվում`  Հայաստանի  Հանրապետության  Սահմանադրություն,  բաժնետիրական  ընկերությունների, աշխատանքային,  առողջապահության  ոլորտի`  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրություն  և  այլ  իրավական  ակտեր),

4.    կազմակերպության  զարգացման  ծրագրեր  մշակելու  կարողություն,

5.    աշխատանքի կազմակերպման  և  ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

    ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

 բ.անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման              գործընթացների կազմակերպման,

    գ. աշխատանքների բաշխման,

    դ. կարգապահական պատասխանատվության,

    ե. խրախուսանքի միջոցների կիրառման.

6.   համակարգչով  և  ժամանակակից այլ  տեխնիկական  միջոցներով  աշխատելու  ունակություն,

7.    ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8.   չի լրացել թեկնածուի 65 տարին.

9.   բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

10. մեկ  օտար լեզվի բավարար իմացություն

 

Մրցույթը կանցկացվի 2017թ. օգոստոսի  10-ին ժ.10:00-ին:

    Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Արարատի մարզպետարան են ներկայացնում`

     1) դիմում.

     2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

     3) քաղվածք` աշխատանքային գրքույկից.

     4) ինքնակենսագրություն.

     5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև զինգրքույկի  կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

     6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը  հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

     7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

     8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր  առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն  ուղղված  առաջարկություններըՄրցույթի  արդյունքում  հաղթող  ճանաչված  մասնակցի  հետ  աշխատանքային  պայմանագրի  կնքման  դեպքում  դրանում  նախատեսված  ժամկետում  կազմակերպության  զարգացման  նախնական  ծրագրի  հիման  վրա  նրա  կողմից  ներկայացվում  է  կազմակերպության  զարգացման  հիմնական ծրագիրը, որը  ներառում  է  բաժիններ  կազմակերպության  մասնագիտական, ֆինանսատնտեսական  և  կառավարման  ոլորտի  զարգացմանն  ուղղված  միջոցառումների  և  դրանց  իրականացման  ժամանակացույցի վերաբերյալ:

     9) Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ`  

          ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

      Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը  1000 - 1700 , բացի շաբաթ և կիրակի օրերից:

        Դիմումների ընդունման  վերջին ժամկետն  է 2017 թվականի  հուլիսի 7-ը:

 

                   Մրցույթը  կկայանա    Արարատի     մարզպետարանի     դահլիճում  (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60):  Մրցույթին  մասնակցել  ցանկացող  քաղաքացիները  լրացուցիչ  տեղեկությունների,  ինչպես  նաև  հարցաշարին  ծանոթանալու  համար  կարող  են  դիմել  ՀՀ  Արարատի մարզպետարանի  աշխատակազմի  առողջապահության  և  սոցիալական  ապահովության վարչության  առողջապահության  բաժին  (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60,   /0235/2-00-84,/0235/2-23-16):

Հայտարարված է` 06.06.2017

Վերջին ժամկետը` 07.06.2017

Հասցե` ք.Արտաշատ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07