Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հայտարարում է մրցույթ`  քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 62-2.3-28)

Իրականացնում է քաղաքաշինական գործունեության հսկողություն, առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին` սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Իրականացնում է Մարզի համայնքներում քաղաքաշինական գործունեության պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումներ: Իրականացնում է Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի մշակման աշխատանքները և համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, նախապատրաստում է եզրակացություններ տարածքային զարգացման, տարաբնակեցման ուրվագծերի ու նախագծերի վերաբերյալ: Իրականացնում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթներ, մասնակցում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի մշակման աշխատանքները, իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն` շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով,
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հ Հ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Մրցույթը կկայանա 27.10.2017թ.` ժամը 14.30-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Դիմող ՀՀ քաղաքացիները Խորհուրդ (ք. Երևան, Տերյան 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջ¬ների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 27.09.2017թ. :

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 011- 54-11-38, 011-56-64-62), կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.csc.am:
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Հարցաշարեր՝

Հայտարարված է` 15.09.2017

Վերջին ժամկետը` 27.09.2017

Հասցե` ք.Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07