Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հայտարարում է մրցույթ` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության
հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (ծածկագիր՝ 62-2.1-7)
Համակարգում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների ու կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը: Կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, մարդասիրական օգնության բաշխումը, աջակցում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացումը: Կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով: Աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, պետական կենսաթոշակների ու նպաստների նշանակման և վճարման աշխատանքներին, պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացմանը:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն՝ առողջապահություն մասնագիտությունների գծով,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 3.1 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 11.12.2017թ.` ժամը 16:00-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):
Մանրամասները ՝ ՀՀ քաղաքացիական խորհրդի ինտերնետային կայքի թափուր պաշտոններ բաժնում
Հայտարարված է` 12.11.2017
Վերջին ժամկետը` 22.11.2017
Հասցե` ք.Երևան