Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ԳԵՏԱՓՆՅԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

Գետափնյայի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար
                                                   /ծածկագիր 1.2.-1/
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է, տեղական ինքնակառավարման մարմինների ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ` աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
կազմակերպում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
համայնքի ղեկավարին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
համայնքի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում նրա որոշումները և կարգադրությունները.
ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության այլ համայնքների ղեկավարների աշխատակազմերի հետ.
համայնքի ղեկավարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություն.
ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն` ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստմանը.
կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրապարակումը.
կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.
վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.
օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը, համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություն` զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
Օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում համայնքի ղեկավարին անհապաղ ներկայացնում է առաջարկություն` տարածքային զինվորական կոմիսարիատին այդ մասին գրավոր տեղեկատվություն տրամադրելու համար.
իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացմանը.
ապահովում է համայնքում խնամակալության և հոգաբարձության մարմինների խնդիրները, բացահայտում և քննարկում է դրանց գործառույթները.
ապահովում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանության, ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքը և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը.
բացահայտում է համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, ինչպես նաև երեխաների մահացության դեպքերը, իրազեկում մարզպետին, նախաձեռնում դրանց գրանցման գործընթացը, երեխաների թրաֆիքինգի դեպքերը և դրանց մասին իրազեկում լիազոր մարմնին.
հաշվառում է անչափահաս տուժողին, քաղաքացիական հայցվորին, կասկածյալին և մեղադրյալին.
մասնակցում է դատարանում երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը.
քննարկում է ընտանիքի, կանանց և երեխաների, ինչպես նաև համայնքում առկա գենդերային հիմնախնդիրները.
անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
Աշխատակազմի քարտուղարն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն 2 տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն 5 տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2 –րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին 4 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 5 տարվա
ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն 3 տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ.

բ/ ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, <<Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին>>, <<Զինապարտության մասին>>, <<Խնամակալության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ ռուսերեն /ազատ/ և մեկ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5. <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `
1. ՀՀ Արարատի մարզ գ. Գետափնյա` Գետափնյայի գյուղապետարան, համայնքի ղեկավարի աշխատակազմ.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-34-65:
Մրցույթը կկայանա 2012 թվականի մարտի 28-ին, ժամը 11.00-ին` ՀՀ Արարատի մարզպետարանում:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի մարտի 13 - ը:
 

Հայտարարված է` 01.02.2012

Վերջին ժամկետը` 13.03.2012

Պատասխանատու անձ` Հ. Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` +374 235 2 34 65
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20