Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթներ` մարզային ենթակայության ընկերությունների գործադիր մարմինների
հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար`
«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր պայմաններն են`
1. բարձրագույն բժշկական կրթություն
2. առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ
3. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
4. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն
5. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման
գ. աշխատանքների բաշխման
դ. կարգապահական պատասխանատվության
ե. խրախուսանքի միջոցների կիրառման
6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
7. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ
8. չի լրացել թեկնածուի 65 տարին
9. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
10. մեկ օտար լեզվի բավարար իմացություն:
Մրցույթները կկայանան 2019 թվականի ապրիլի 2–ին`
«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն ` ժ. 10:00 -ին:
«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն` ժ. 12:00 –ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Արարատի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի
3) քաղվածք` աշխատանքային գրքույկից
4) ինքնակենսագրություն
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ
9) Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30 -17:00 ` բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի մարտի 1–ը:
Մրցույթները կկայանան Արարատի մարզպետարանի շենքում (ք.Արտաշատ , Օգոստոսի 23/60): Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարան (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/60)` անձնակազմի կառավարման բաժին, հեռ.` 0235 2-4511):
Հայտարարված է` 01.02.2019
Վերջին ժամկետը` 01.03.2019
Հասցե` ք.Արտաշատ