Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջին կարգի մասնագետ /ծածկագիր` 62-4.3-9/

 Հայտարարված է  02.07.2019թ.

                             Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն


ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՀԵՏԵՎՅԱԼ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ  ԹԱՓՈՒՐ  ՊԱՇՏՈՆԸ    ԺԱՄԿԵՏԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ   ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

Վեդու   սոցիալական   աջակցության   տարածքային գործակալության    առաջին   կարգի    մասնագետ

  /ծածկագիր` 62-4.3-9/

 

1.Կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները: Ներկայացնում է առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ: Պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունր:

·                     Միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և աջակցում նրանց դիմելու տարածքային մարմնին: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները:

·             Գործակալության  պետի   հանձնարարությամբ ծրագրային մեթոդով  որոշում է ընտանիքի անապահովության միավորը. ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական ենթահամակարգ է մուտքարում տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը:

 

   2. Աշխատավարձը կազմում  է 82675   /ութսուներկու հազար վեց հարյուր յոթանասունհինգ/  ՀՀ դրամ :

   3. Աշխատավայրը`  ք. Արտաշատ,   գոստոսի 23/60   /Արարատի մարզպետարան / , հեռ. 023524511, Email- Ararat.andznakazm@mta.gov.am

   4. Կնքվում  է  ժամկետային  աշխատանքային պայմանագիր մինչև սահմանված կարգով  թափուր  պաշտոնի  վերանալը:

 

      Նշված  ժամանակավոր թափուր պաշտոնը  ժամկետային  աշխատանքային  պայմանագրով  զբաղեցնելու  համար   պահանջվում  է`

 

·          առնվազն  միջնակարգ  կրթություն,

·         պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի  անհրաժեշտ իմացություն:

·         սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությանը, սոցիալական աջակցություն հայցող կամ սոցիալական աջակցություն ստացող անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվության իմացություն:

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

      Դիմող  ՀՀ   քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում  են  անձամբ  կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

     Ներկայացվում  են   հետևյալ  փաստաթղթերը`

•        տվյալ  տաշտոնը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքների և աշխատանքային  ունակությունների  տիրապետման  տեսանկյունից ներկայացվող պահանջների  բավարարումը  հավաստող փաստաթղթերի` դիպլոմի  /ների/,վկայականի  /ների/,  աշխատանքային  գրքույկի (վերջինիս  բացակայության  դեպքում` անհրաժեշտ  է  ներկայացնել  տեղեկանք  համապատասխան  մարմնից) պատճենները`  բնօրինակների  հետ  միասին,

•        արական  սեռի  անձինք`  նաև  զինգրքույկի  կամ  դրան  փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին  կցագրման  վկայականի  պատճենը`  բնօրինակի  հետ  միասին  կամ  համապատասխան  տեղեկանք,

•        մեկ    լուսանկար  3x4 սմ  չափսի.

•        անձնագրի  պատճենը:

 

 

Դիմումների  ընդունման  վերջին  ժամկետն  է  04.07.2019թ.

 

Հայտարարված է` 02.07.2019

Վերջին ժամկետը` 04.07.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21