Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ /ծածկագիր` 62-3.2-41/

 Հայտարարված է  02.07.2019թ.

                         Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՀԵՏԵՎՅԱԼ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ  ԹԱՓՈՒՐ  ՊԱՇՏՈՆԸ    ԺԱՄԿԵՏԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ   ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

Վեդու   սոցիալական   աջակցության   տարածքային

գործակալության    գլխավոր   մասնագետ

  /ծածկագիր` 62-3.2-41/

  1.Կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները, ներկայացնում է առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ: Պարզում է  սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը. ներկայացնում է առաջարկություն տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, պաշտպանում է սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը:

· Ապահովում է սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները և ինքնիրացումը: Կազմում է սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը, ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին:

·                     Աապահովում է իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական նպաստ կամ այլ դրամական վճար (այսուհետ` նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական ենթահամակարգերում ընտանիքների (անձանց) մասին ամրագրված տվյալների հավաստիությունը:

·               Ուսումնասիրում է քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում նախապատրաստում պատասխանները կազմում է նպաստի գործ, որի մեջ ամփոփվում են ներկայացված և ստացված բոլոր փաստաթղթերը:

 

   2. Աշխատավարձը կազմում  է   150799 /հարյուր հիսուն   հազար  յոթ  հարյուր իննսունինը /  ՀՀ դրամ :

   3. Աշխատավայրը`  ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60  /Արարատի մարզպետարան / , հեռ. 023524511, Email- Ararat.andznakazm@mta.gov.am

   4. Կնքվում  է  ժամկետային  աշխատանքային պայմանագիր մինչև սահմանված կարգով  թափուր  պաշտոնի  վերանալը:

       Նշված  ժամանակավոր թափուր պաշտոնը  ժամկետային  աշխատանքային  պայմանագրով  զբաղեցնելու  համար   պահանջվում  է`

 

·          բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

·         պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի  անհրաժեշտ իմացություն:

·         սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությանը, սոցիալական աջակցություն հայցող կամ սոցիալական աջակցություն ստացող անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվության իմացություն:

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

      Դիմող  ՀՀ   քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում  են  անձամբ  կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

     Ներկայացվում  են   հետևյալ  փաստաթղթերը`

•        տվյալ  տաշտոնը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքների և աշխատանքային  ունակությունների  տիրապետման  տեսանկյունից ներկայացվող պահանջների  բավարարումը  հավաստող փաստաթղթերի` դիպլոմի  /ների/,վկայականի  /ների/,  աշխատանքային  գրքույկի (վերջինիս  բացակայության  դեպքում` անհրաժեշտ  է  ներկայացնել  տեղեկանք  համապատասխան  մարմնից) պատճենները`  բնօրինակների  հետ  միասին,

•        արական  սեռի  անձինք`  նաև  զինգրքույկի  կամ  դրան  փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին  կցագրման  վկայականի  պատճենը`  բնօրինակի  հետ  միասին  կամ  համապատասխան  տեղեկանք,

•        մեկ    լուսանկար  3x4 սմ  չափսի.

•        անձնագրի  պատճենը:

 

 Դիմումների  ընդունման  վերջին  ժամկետն  է  04.07.2019թ.

 

 

Հայտարարված է` 02.07.2019

Վերջին ժամկետը` 04.07.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35