Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Դվինի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

Հայտարարություն

         Հայտարարվում  է մրցույթ `   <<  ՀՀ  Արարատի  մարզի Դվինի  Լ.Ազգալդյանի  անվան միջնակարգ  դպրոց  >>  ՊՈԱԿ-ի  դասվարի /20 դասաժամ/,ինֆորմատիկայի  ուսուցչի /9 դասաժամ/, երաժշտության  ուսուցչի /10 դասաժամ/, տեխնոլոգիայի ուսուցչի /6 դասաժամ, տղաների  խումբ/  թափուր տեղերի   համար:

     Մրցույթի  մասնակիցների գիտելիքների  և  մասնագիտական  կարողությունների ստուգումն  անցկացվելու է  երկու փուլով՝  գրավոր և բանավոր ՝ ըստ   ՀՀ   ԿԳ նախարարության կողմից  հաստատված  հարցաշարերի:

      Մրցույթին  մասնակցելու  համար  անձը  հանձնաժողովին  է  ներկայացնում

•          Հանձնաժողովի  անունով  գրավոր  դիմում՝  նշելով  այն աշխատատեղը, որին հավակնում է  (Ձև 1)

•          Փաստաթուղթ (դիպլոմ) <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ  հոդվածի 1-ին մասի պահանջին  համապատասխան  որակավորման  վերաբերյալ,

•          Անձնագրի  պատճենը,

•          Ինքնակենսագրություն (Ձև 4),

•          Թափուր  աշխատատեղը  զբաղեցնելու համար  մասնագիտական  գիտելիքներին  եվ  աշխատանքային  ունակություններին  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

•          Մեկ  լուսանկար ՝  3 x 4  չափի,

•          Այլ պետությունների  քաղաքացիները՝  Հայաստանի  Հանրապետությունում   աշխատելու իրավունք,

•          ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում  են  նաև զինգրքույկ:

  Փաստաթղթերի  պատճենները  պետք է ներկայացնել  բնօրինակների հետ:

  Փաստաթղթերն ընդունվում  են  սույն  հայտարարության  հրապարակման օրվանից մինչև  սեպտեմբերի   10 -ը   ներառյալ, ամեն օր՝ ժամը  10:00-ից

 14 : 30-ը, բացի շաբաթ ,կիրակի  և տոնական օրերից:

Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի՝  ըստ  կարգի:

   Մրցույթը  տեղի  կունենա   սեպտեմբերի    13 -ին՝  ժամը  14 :00-ին , Արարատի   մարզի  Դվինի  Լ.Ազգալդյանի   անվան   միջնակարգ    դպրոցում ՝    Օրբելի   14  հասցեում:           

 

  Տեղեկությունների  համար  զանգահարել՝ 077-02-29-82  հեռախոսահամարով: 

Հայտարարված է` 29.08.2019

Վերջին ժամկետը` 10.09.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-08 18:28:24