Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ
Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ` “ՀՀ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի ֆիզիկայի(13 դասաժամ), ռուսաց լեզվի(22 դասաժամ), տեղնոլոգիա (4 դասաժամ,աղջիկների խումբ), երաժշտության(2 դասաժամ), կերպարվեստի (4 դասաժամ), ուսուցչի թափուր տեղերի համար :
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է/Ձև 1/,
2. Փաստաթուղթ/դիպլոմ/,<<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26 –րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
3.Անձնագրի պատճենը,
4.Ինքնակենսագրություն /Ձև4/
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6.Մեկ լուսանկար`3x4 չափի,
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակներին հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից ՝ մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը,բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թ-ի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին,Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոցում,հասցեն ՝ գ. Երասխ,Մաշտոցի 10:
Տեղեկությունների համար զանգահարել 055109901 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 29.08.2019
Վերջին ժամկետը` 10.09.2019
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք