Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

                                 Հայտարարություն

Հայտարարվում  է  մրցույթ` ՀՀ  Արարատի  մարզի  Երասխի  միջնակարգ  դպրոց”  ՊՈԱԿ-ի  ֆիզիկայի(13 դասաժամ),     ռուսաց լեզվի(22 դասաժամ), տեղնոլոգիա (4 դասաժամ,աղջիկների խումբ),  երաժշտության(2 դասաժամ), կերպարվեստի (4 դասաժամ),   ուսուցչի   թափուր    տեղերի   համար  :

   ՈՒսուցչի  պաշտոնի  համար  նախատեսված  վարձատրությունը  որոշվում  է`  ըստ  դասաբաշխման:

   Մրցույթի  մասնակիցների  գիտելիքների  և  մասնագիտական  կարողությունների  ստուգումն  անցկացվելու  է  երկու  փուլով`  գրավոր  և  բանավոր ըստ  ՀՀ  ԿԳՄՍ  նախարարության  կողմից  հաստատված  հարցաշարի:

   Մրցույթին  մասնակցելու  համար  անձը  հանձնաժողովին  է  ներկայացնում`

    1.Հանձնաժողովի  անունով  գրավոր  դիմում`  նշելով  այն  աշխատատեղը, որին  հավակնում  է/Ձև 1/,

   2. Փաստաթուղթ/դիպլոմ/,<<Հանրակրթության  մասին >> ՀՀ  օրենքի  26 –րդ  հոդվածի 1-ին մասի  պահանջին  համապատասխան  որակավորման  վերաբերյալ

   3.Անձնագրի  պատճենը,

   4.Ինքնակենսագրություն /Ձև4/

    5.Թափուր  աշխատատեղը զբաղեցնելու համար  մասնագիտական  գիտելիքներին  և  աշխատանքային  ունակություններին  ներկայացվող պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճեները (դրանց  առկայության  դեպքում),

  6.Մեկ  լուսանկար`3x4  չափի,

  7.Այլ  պետությունների  քաղաքացիները`  Հայաստանի  Հանրապետությունում  աշխատելու  իրավունք,

  8.ՀՀ  արական  սեռի  քաղաքացիները  ներկայացնում  են  նաև  զինգրքույկ:

  Փաստաթղթերի  պատճենները  պետք  է  ներկայացնել  բնօրինակներին հետ:

  Փաստաթղթերն  ընդունվում  են  սույն  հայտարարության   հրապարակման  օրվանից ՝  մինչև  սեպտեմբերի  10-ը ներառյալ, ամեն  օր` ժամը  10:00-ից  16:00-ը,բացի  շաբաթ  ,  կիրակի  և  այլ ոչ  աշխատանքային  օրերից:

Փաստաթղթերի  ընդունումը  կանցկացվի`  ըստ  կարգի:

Մրցույթը   տեղի   կունենա   2019 թ-ի  սեպտեմբերի    12-ին՝  ժամը 11:00-ին,Արարատի  մարզի  Երասխի  միջնակարգ  դպրոցում,հասցեն ՝ գ. Երասխ,Մաշտոցի  10:

  Տեղեկությունների  համար  զանգահարել  055109901 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 29.08.2019

Վերջին ժամկետը` 10.09.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07