Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Մասիս քաղաքի N2 հիմնական դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

Հայտարարություն

    Հայտարարվում է մրցույթ` <<ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի(25 դասաժամ) թափուր տեղի համար:

 Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

    Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

    Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1.      Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(ձև 1),

2.    Փաստաթուղթ(դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.    Անձնագրի պատճենը,

4.    Ինքնակենսագրություն(ձև 4),

5.    Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),

6.    Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,

7.    Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8.    ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին ժամը 1200-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցում. Հասցեն՝ ք. Մասիս, Դպրոցականների 1:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (0236)-42602 հեռախոսահամարով: 

Հայտարարված է` 29.08.2019

Վերջին ժամկետը` 10.09.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45