Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ
Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Մասիս քաղաքի № 3 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի դասվարի (15 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (12 դասաժամ), մաթեմատիկայի (15 դասաժամ), տեխնոլոգիայի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև1)
2. Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (ձև4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին ներկայացվող պատանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3X4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ՝ժամը 1400-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի № 3 հիմնական դպրոցում.
հասցեն՝ք. Մասիս, Դպրոցականների 24:
Տեղեկությունների համար զանգահարել՝(0236) 4-29-02 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 29.08.2019
Վերջին ժամկետը` 17.09.2019
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք