Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Սիսի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

   Հայտարարություն

  Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ  Արարատի մարզի  <<Սիսի  միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի  ինֆորմատիկայի  (7 դասաժամ), տեխնոլոգիայի (4, աղջիկների խումբ) ուսուցչի  թափուր  տեղերի  համար:

  Ուսուցչի  պաշտոնի  համար  նախատեսված  վարձատրությունը  որոշվում  է՝  ըստ  դասաբաշխման:

  Մրցույթի մասնակիցների  գիտելիքների  և   մասնագիտական  կարողությունների  ստուգումն  անցկացվելու է երկու փուլով՝  գրավոր և բանավոր՝ ըստ  ՀՀ  ԿԳ  նախարարության  կողմից  հաստատված  հարցաշարերի:

  Մրցույթին  մասնակցելու  համար  անձը  հանձնաժողովին    է  ներկայացնում՝

1.      Հանձնաժողովի անունով գրված դիմում՝  նշելով  այն   աշխատատեղը, որին  հավակնում է ( Ձև 1),

2.      Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>>  ՀՀ  օրենքի  26-րդ   հոդվածի 1-ին  մասի  պահանջին  համապատասխան  որակավորման  վերաբերյալ,

3.      Անձնագրի  պատճենը

4.      Ինքնակենսագրություն (Ձև 4)

5.      Թափուր  աշխատատեղը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքներին և  աշխատանքային ունակություններին  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հաստատող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները ( դրանց  առկայության  դեպքում),

6.      Մեկ լուսանկար՝3x4  չափի,

7.      Այլ  պետությունների  քաղաքացիները՝  Հայաստանի  Հանրապետությունում աշխատելու  իրավունք,

8.      ՀՀ  արական  սեռի  քաղաքացիները  ներկայացնում են  նաև  զինգրքույկ:

  Փաստաթղթերի  պատճենները  պետք  է  ներկայացնել  բնօրինակների  հետ:

  Փաստաթղթերն  ընդունվում են    սույն  հայտարարության  հրապարակման  օրվանից  մինչև  սեպտեմբերի  17-ը  ներառյալ, ամեն  օր՝  ժամը  10:00-ից  15:00-ը, բացի  շաբաթ, կիրակի  և  այլ  ոչ  աշխատանքային  օրերից:

  Փաստաթղթերի   ընդունումը  կանցկացվի  ըստ  կարգի:

  Մրցույթը  տեղի  կունենա  սեպտեմբերի  19-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի մարզի  Սիսի  միջնակարգ դպրոցում:

  Տեղեկությունների  համար  զանգահարել՝ (093) 96-56-59  հեռախոսահամարով: 

Հայտարարված է` 29.08.2019

Վերջին ժամկետը` 13.09.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43