Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Սիսի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ
Հայտարարություն
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրված դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է ( Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն (Ձև 4)
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները ( դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 96-56-59 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 29.08.2019
Վերջին ժամկետը` 13.09.2019
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք