Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Սիփանիկի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ
Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ <<ՀՀ Արարատի մարզի Սիփանիկի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի
տեխնոլոգիայի (4-ական դասաժամ, տղաների և աղջիկների խմբեր), երաժշտության (2 դասաժամ), կերպարվետ (2 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3X 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, Արարատի մարզի Սիփանիկի հիմնական դպրոցում. հասցեն՝ գ. Սիփանիկ 12/1 թիվ 1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ /093/ 630-280 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 29.08.2019
Վերջին ժամկետը` 17.09.2019
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք