Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ

 Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ 

ՀՀ  Արարատի  մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային  կազմակերպությունների  տնօրենների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. << Նոր Խարբերդի  ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի  տնօրեն 

2. << Նոյակերտի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն 

3. << Այգեզարդի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն 

4. << Քաղցրաշենի  ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն 

5. << Արևշատի  ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն

6. << Հայանիստի  ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի  տնօրեն

Տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր պայմաններն են`

1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,

2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ. աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության,

ե. խրախուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

9) առողջապահական  պետական  ոչ  առևտրային  կազմակեչպությունների  տնօրենների  դեպքում՝  չի լլրացել  թեկնածուի  65 տարին

 

Լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

3) օտար լեզվի իմացություն

 

 Մրցույթը  կկայանա 2019 թվականի  նոյեմբերի 5–ին`

   1. << Նոր Խարբերդի  ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն  ժ. 11:00 -ին:  

        2. << Նոյակերտի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն   ժ. 14:00 -ին:

 

 Մրցույթը  կկայանա 2019 թվականի   նոյեմբերի  6–ին `

       1.    << Այգեզարդի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն  ժ. 11:00 -ին:  

2.    <<Քաղցրաշենի  ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի  տնօրեն ժ. 14:00 -ին:

 

Մրցույթը  կկայանա 2019 թվականի   նոյեմբերի   8–ին `

      1 . <<Արևշատի  ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի  տնօրեն  տնօրեն  ժ. 11:00 -ին

2. << Հայանիստի  ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի  տնօրեն  ժ. 14:00 -ին:  

 

  Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արարատի  մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:    

9.Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900 -1700 -ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019  թվականի   հոկտեմբերի 4 –ը:

Մրցույթը կկայանա Արարատի  մարզպետարանի շենքում (ք.Արտաշատ , Օգոստոսի 23/60): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի  մարզպետարան (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/60, անձնակազմի կառավարման բաժին, հեռ.0235  2-45-11):

    

Հայտարարված է` 05.09.2019

Վերջին ժամկետը` 04.10.2019

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21