Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ /ծածկագիր` 62-2.1-4/

1.Համակարգում և վերահսկում է պետական հանրակրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, ուսումնական հաստատություններին դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով և ծրագրերով ապահովելու գործը, ինչպես նաև իրականացնում է վերահսկողություն ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ,
• համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում, կազմակերպում է դպրոցներում ներդպրոցական, արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքը:
• կազմակերպում է աշակերտների շրջանում առարկայական օլիմպիադաների կազմակերպումը և անցկացումը,
• համակարգում է դպրոցի տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման, որակավորման և ատեստավորման աշխատանքները ,
• համակարգում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքների կազմակերպումը,
• վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը,
• կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, անցկացնում է պետական, ազգային և այլ տոների հետ կապված, ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությանը օրենսդրությանը,
• համակարգում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները:
• կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը,
• վերահսկում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործմանը, հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը,
• կազմակերպում է մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների, մարզական քոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերությունների գործունեությունը,
• համակարգում և վերահսկում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները:
2. Աշխատավարձը կազմում է 310858 /երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ / ՀՀ դրամ :
3. Աշխատավայրը` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 /Արարատի մարզպետարան / , հեռ. 023524511, Email- Ararat.andznakazm@mta.gov.am 
4. Կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև սահմանված կարգով թափուր պաշտոնի վերանալը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար պահանջվում է`

• բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
• տվյալ տաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/,վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում` անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 04.10.2019թ.

 

 

 

Հայտարարված է` 02.10.2019

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07