Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. << Տափերականի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն
2. << Արարատի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն
3. << Որցաձորի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն
4.<< Մարմարաշենի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն
5. << Արգավանդի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն
6. << Սայաթ-Նովայի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն
Տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր պայմաններն են`
1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
9) առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների դեպքում՝ չի լլրացել թեկնածուի 65 տարին:

Լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
3) օտար լեզվի իմացություն

Մրցույթը կկայանա 2020 թվականի փետրվարի 18–ին`

1. << Տափերականի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն ժ. 11:00 -ին:
2. << Արարատի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն ժ. 14:00 -ին:

Մրցույթը կկայանա 2020 թվականի փետրվարի 19–ին `

1. << Որցաձորի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն ժ. 11:00 -ին:
2. << Մարմարաշենի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն ժ. 14:00 -ին:

Մրցույթը կկայանա 2020 թվականի փետրվարի 20–ին `

1 . << Արգավանդի ԱԱՊԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն տնօրեն ժ. 11:00 -ին
2. << Սայաթ-Նովայի ԱԱՊԿ >> ՊՈԱԿ-ի տնօրեն ժ. 14:00 -ին:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արարատի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
9.Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900 -1700 -ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի հունվարի 17 –ը:
Մրցույթը կկայանա Արարատի մարզպետարանի շենքում (ք.Արտաշատ , Օգոստոսի 23/60): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարան (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/60, անձնակազմի կառավարման բաժին, հեռ.0235 2-45-11):

 

Հայտարարված է` 26.12.2019

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31