Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարված է 27.02.2020թ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մասիսի սոցիալական աջակցության տարածքային
գործակալության ավագ մասնագետ
/ծածկագիր` 91-4.3-Մ4-1):
1. Գործակալության պետի կողմից հաստատված կարգով և ժամանակացույցով հայտնաբերում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:Մասնակցում է պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը, փոխադարձ հաշվետվության ակտերի և գործակալության անունից պատրաստված գրություններ կազմելու աշխատանքներին:
• Գնահատում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքները, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմում անահատական սոցիալական ծրագիրը /սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը/, ինչպես նաև իրականացնում է անհատական սոցիալական ծրագրի շարունակական աշխատանքները:
• Մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի << Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացողների դիմումների (ավանդառուների գործերի) ընդունման մուտքագրման աշխատանքներին:
• Մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151 և հունվարի 22-ի 6-Ա/ 1 որոշմամբ աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրեր տրամադրելու գործընացը կանոնակարգելու գործակալություն դիմած քաղաքացիներին հաշվառելու և համապատասխան կազմակերպություն ուղղորդելու աշխատանքներին:
• Մասնակցում է սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն, ինչպես նաև իրականացնում է սոցիալական աջակցության համագործակցության շրջանակներում առավել խոցելի խմբերի, ռիսկային իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերման և համատեղ ուժերով աջակցության աշխատանքներին:
• Մասնակցում է իր կողմից սպասարկվող տարածքի քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության, գնահատման, ամփոփման աշխատանքներին, Գործակալության պետին զեկուցում է դրանց կատարման արդյունքների մասին.
• Յուրաքանչյուր ամիս կազմում է ֆինանսական հաշվետվություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան:
2. Աշխատավարձը կազմում է 150799 /հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը / ՀՀ դրամ :
3. Աշխատավայրը` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 /Արարատի մարզպետարան / , հեռ. 023524511, Email- ararat.andznakazm@mta.gov.am
4. Կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ մինչև սահմանված կարգով թափուր պաշտոնի վերանալը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար պահանջվում է`
• Բարձրագույն կրթություն,
• գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
• աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն,
• հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական ծառայությունների մատուցման բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Դիմող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
• տվյալ տաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/,վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում` անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 02.03.2020թ.
Հայտարարված է` 27.02.2020
Վերջին ժամկետը` 02.03.2020
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք