Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

                             Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմի
                                      եկամուտների և գնումների բաժնի պետ
                                                       /ծածկագիր 2.1-3/
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
• կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
• ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
• համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը..
• սահմանված կարգով կազմակերպում և ապահովում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը.
• կազմակերպում և ապահովում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների գանձումը.
• կազմակերպում և ապահովում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը.
• առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմամնված կարգով համապատասխան միջոցներ կիրառելու մասին.
• եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում համայնքի ղեկավարի կողմից հաստատվող, այդ թվում` լիազոր մարմին ներկաայցվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.
• իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը նեևրկայացվող պահանջներն են`
• բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում
քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015 թվականի հոնվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, աշխատանքային օրենսգրքի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, , ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Իրավական ակտերի մասին,, , ,, Հարկերի մասին,, , ,,Հողի հարկի մասին,, , ,,Գույքահարկի մասին,, , ,,Գնոմների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• ռուսերենին /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի տիրապետում:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարության այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզուներին տիրապետելու մասին.
6. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք`
7. մեկ լուսանկար 3X4 սմ չափսի.
8. անաձնագրի պատճենը:
Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 1100-ին, Արտաշատի քաղաքապետարանում:
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, նշված հասցեներից որևիցե մեկով`
1. ՀՀ Արտաշատի քաղաքապետարան`
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,4-րդ հարկ, քարտուղարության և ընդհանուր բաժին, հեռախոս 0235-2-36-39 ;
2. ՀՀ Արարատի մարզպետարան`
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց
թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով
վարչություն, հեռախոս` 0235-2-34-65
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի հուլիսի 31-ը:
 

Հայտարարված է` 18.07.2012

Վերջին ժամկետը` 31.07.2012

Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0235 2-34-65
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-16 18:40:45