Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Գեղանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ
Մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի «Գեղանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
մաթեմատիկայի (15 դասաժամ), ինֆորմատիկայի (5 դասաժամ),
ֆիզկուլտուրայի (14 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին
համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք
աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի
բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են
թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի
ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից
մինչև փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ,
կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 17-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի
մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Արարատի մարզ, գյուղ
Գեղանիստ 21/1:
Տեղեկությունների համար զանգահարել (077)46-90-99 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 03.02.2022
Վերջին ժամկետը` 15.02.2022
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք