Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Արարատ գյուղի N3 միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

 Մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի «Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (ձև 1), - 1 լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5), - այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 2-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 17-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Արարատի մարզ, գ. Արարատ, Խնկո-Ապոր 43: Տեղեկությունների համար զանգահարել (093)66-19-13 հեռախոսահամարով

  

Հայտարարված է` 04.02.2022

Վերջին ժամկետը` 15.02.2022

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43