Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Կանաչուտի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արարատի մարզի <<Կանաչուտի Գ. Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի <<Անգլերեն>>(6դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն(Ձև5),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3×4չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերն ընդունվում է սույն հայտարարության հրապարակման օրվանից` հունվարի 26-ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 1400-ին, Արարատի մարզի Կանաչուտի Գ. Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել (098)-43-32-73 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 07.02.2022

Վերջին ժամկետը` 09.02.2022

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43