Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Հովտաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթ

Մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի «Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 1
դասվարի (16 դասաժամ), ինֆորմատիկայի (11 դասաժամ), տեխնոլոգիայի
աղջիկների խումբ (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ
դասաբաշխման:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին
համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք
աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի
բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են
թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի
ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից
մինչև փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ,
կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 18-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի
մարզի Սիփանիկի հիմնական դպրոցում, հասցեն՝ Արարատի մարզ, գյուղ
Սիփանիկ, Գյումրու փողոց 1:
Տեղեկությունների համար զանգահարել (077)48-89-79 հեռախոսահամարով: 

Հայտարարված է` 08.02.2022

Վերջին ժամկետը` 15.02.2022

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43