Նորություններ
Արարատի մարզի ոռոգման համակարգում մի շարք ջրատարներ կկառուցվեն և կբարեկարգվեն
25.02.2019
2019 թվականին Արարատի մարզում կշարունակվեն ոռոգման ջրի արդյունավետ կառավարման աշխատանքները, որոնք միտված են ինչպես ջրի խնայողությանը, այնպես էլ ոռոգվող տարածքների ավելացմանը։
2019 թվականին կավարտվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի (ԳԱՏՕ) և Սայաթ-Նովա համայնքապետարանի համատեղ ուժերով ոռոգման ջրագծի կառուցման՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու աշխատանքները։
Այդ ծրագրով Սայաթ-Նովա համայնքում ոռոգվում է 60 հա հող։ Վերոնշյալ համայնքում նախատեսվում է նաև կառուցել ևս 1100 մ նոր ջրատար, որի աշխատանքների համար կծախսվի 25 միլիոն դրամ։ Այս գումարից 20 միլիոնը կհատկացնի պետությունը, իսկ 5 միլիոնը կհատկացվի համայնքի բյուջեից։ Նոր ջրատարի շնորհիվ համայնքում ոռոգելի կդառնա ևս 130 հա հող։
2019 թվականին շարունակվելու է 2014 թվականի վերջին մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցով՝ 75 մլն եվրո և պետական բյուջեից՝ 15 մլն եվրո ներդրումով 29.0 մլն մ3 տարողությամբ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները, որն ինքնահոս եղանակով կապահովի Արարատի տարածաշրջանի ոռոգման ջրի որոշակի պահանջը։
2019 թվականին հրատապ ծրագրով ՀՀ պետական բյուջեից 264,4 մլն դրամ և 13 համայնքներից 16.57 մլն դրամ համաֆինանսավորմամբ կառուցվելու և վերանորոգվելու են ոռոգման ջրագծեր։
Ոռոգման ոլորտի 2019 թվականի առաջնահերթությունների ծրագրով Եվրասիական զարգացման բանկի միջոցով մարզում կներդրվի 2 միլիարդ 223 միլիոն 525 հազար դրամ։
Մասնավորապես, այդ ծրագրով նախատեսվում են աշխատանքներ անել հետևյալ համայնքներում․