Նորություններ
Հանդիպում՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ
13.03.2019
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին և մարտի 23֊-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարների հետ։ Մարզի ղեկավարն անդրադարձել է ջրամատակարարման արդյունավետությանն ու այս առումով կարևորել ջրատարերում ու սելավատարերում աղբի բացակայությունը, հակառակ դեպքում` այն հանգեցնում է անլիարժեք ջրամատակարարման կամ շրջակա համայնքը ջրով ծածկվելու վտանգի առաջ կանգնեցնելուն։ Անդրադառնալով մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին՝ Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ 23-ը պետք է ազդարարի ոչ թե աղբամաքրման աշխատանքների մեկնարկը, այլ ավարտը, որում, անշուշտ, ընդգրկված կլինեն մասնավոր ու պետական կառույցների աշխատակիցները, առավել ևս, որ Արարատի մարզպետարանի կողմից արդեն իսկ քարտեզագրվել են խնդիրները և ուղենշվել անելիքները։ «Մարտի 23-ին արդեն իսկ պետք է ավարտված լինեն սանիտարական մաքրման և աղբահեռացման աշխատանքները թե՛ միջհամայնքային, թե՛ համայնքային ճանապարհներին և թե՛ համայնքային կարևոր օբյեկտների շրջակայքում։ Խիստ կարևոր է ոչ միայն մաքրման աշխատանքների իրականացումը, այլև բնակիչների շրջանում աղբ չթափելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ քարոզչական աշխատանքներ տանելը։ Մաքուր համայնք. սա է յուրաքանչյուրիս նպատակը»,- իր խոսքում նշել է մարզպետ Սարգսյանը։
Արարատի մարզի բնակավայրերում նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպման սխեմաներ