Նորություններ
Տեղեկատվություն 28.04.2014
Արարատի մարզի համայնքների գյուղացիական տնտեսություններին 2014թ մարտի 29-31-ը ընկած ժամանակահատվածում հասցված վնասի չափի և ակնկալվող աջակցության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և պետության կողմից աջակցություն ակնկալող շահառուների ցուցակներ ըստ համայնքների :

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՆ 28.04.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում:...

Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Արտաշատ քաղաքում բազմամարդ սգո երթ կազմակերպվեց դեպի Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարը: 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը,մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները,հանրապետական գործադիր մարմինների տարածքային...
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորեց ոստիկաններին 16.04.2014
ՀՀ Ոստիկանության տարեդարձի կապակցությամբ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Արկադի Հովհաննիսյանի, մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Արսեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց ոստիկանության Արտաշատի բաժին: Կառույցի առջև հյուրերը և ոստիկանները իրենց խոնարհումն արտահայտեցին Արցախյան ազատամարտում նահատակված ոստիկաններ՝ կապիտան Սեդրակ Ստեփանյանի և լեյտենանտ Հրաչյա Թովմասյանի...
Մարզպետն այցելեց Արտաշատի բժշկական կենտրոն 11.04.2014
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ապրիլի 10-ին այցելեց Արտաշատի բժշկական կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի առօրյային,առկա խնդիրներին,հանդիպել անձնակազմի հետ: Մարզպետի տեղակալի,մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի և բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ բաժանմունքներում շրջելուց հետո մարզպետը հանդիպեց բուժանձնակազմին: Աշխատակիցների հարցերը հիմնականում հիվանդանոցի վերանորոգման և բժշկական...
Քաղաքացիների ընդունելություն 10.04.2014
2014թ. ապրիլի 9-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 33 -ը , որոնցից 12-ը դիմել Էին ֆինանսական, 4-ը՝ առողջապահական, 2-ը՝ աշխատանքային, 2-ը՝ բնակարանային,13-ը՝ այլ բնույթի հարցերով: Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 12-ի խնդրանքը բավարարվել է, 18-ինը ընթացքի մեջ է,3-ինը մերժվել է: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ...


