Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2011

Սիրելի' ուսուցիչներ Մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի օրվա առթիվ սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում բոլորիդ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր ուղղել ձեզ` շնորհակալ և հայրենանվեր աշխատանքի համար: Այսօր բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում և բարդ , բայց անչափ կարևոր ու պատվաբեր է ձեր առաքելությունը աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու գործում:

Ոչ միայն աշնանացանի համար

Ոչ միայն աշնանացանի համար 05.10.2011

    Կառավարության  նախաձեռնությամբ Սիսիանից, Նոր Կյանքից, Մասիսի սելեկցիոն սերմնաբուծական կայանից սերմ արտադրող երկու անհատներից գնվել է 167 տ բարձրորակ սերմացու` աշնանացանը կազմակերպելու գործում գյուղացիներին օգնելու, ինչպես նաև բարձրորակ սերմացուի վերարտադրության համար: Արդեն մարզի 48 համայնքների հայտերի հիման վրա բաժանվել է 86 տ: Սերմացուի մյուս չափաքանակը, որը դարձյալ ներկրվում է Սյունիքի մարզից կբաժանվի գյուղացիներին:Բազմակի անգամ վերարտադրված անորակ սերմացուից...

Եվրոպայի 11-ամյա չեմպիոնը Արարատից

Եվրոպայի 11-ամյա չեմպիոնը Արարատից 30.09.2011

Օրերս Հայաստանի չեմպիոն, 11-ամյա Հայկ Մարտիրոսյանը հաղթանակած վերադարձավ Բուլղարիայի Ալբենա քաղաքից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությանը:   Մինչև 12 տարեկանների տարիքային խմբում մասնակցում էին 47 երկրների 126 մասնակիցներ: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով և 9 խաղափուլով: Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը մինչև 12 տարեկան տարիքային խմբում:   Հայկ Մարտիրոսյանը...

Ավստրիայի պատվիրակությունն Արարատի մարզում

Ավստրիայի պատվիրակությունն Արարատի մարզում 29.09.2011

    Սեպտեմբերի 28-ին Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 դպրոց այցելեց Ավստրիայից ժամանած 70 հոգանոց պատվիրակությունը` բարերարներ տեր և տիկին դոկտոր Էրվին Ազենբաուերի և Արշալույս Ճգնավորյանի գլխավությամբ: Դպրոցում նրանց դիմավորեցին մարզպետ  Էդիկ  Բարսեղյանը, մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, Արտաշատի  քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը: Տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը ջերմ խոսքերով ողջունեց...

Ուխտագնացություն` նվիրված Գարեգին Նժդեհի 125-ամյակին

Ուխտագնացություն` նվիրված Գարեգին Նժդեհի 125-ամյակին 27.09.2011

Այսօր Արարատի մարզպետարանամերձ հրապարակում ՀՀԿ կուսակցության անդամները, երիտասարդ հանրապետականները, մարզային և քաղաքային կառույցների աշխատակիցները, ինչպես նաև քաղաքի տարբեր դպրոցների աշակերտները դիմավորեցին Երևանի հեծանվային մարզաձևի ասոցիացիայի անդամներին, որոնք Հանրապետական կուսակցության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությունը նվիրել են Գարեգին Նժդեհի ծննդյան 125- ամյակին:

Նշվեց  Սուրբ  Գևորգ  զորավորի տոնը

Նշվեց Սուրբ Գևորգ զորավորի տոնը 27.09.2011

Արարատի  մարզի  Կանաչուտ  գյուղում  նշվեց  սուրբ  Գևորգ  զորավորի  տոնը`  Սարգսյան  եղբայրների  մեկենասությամբ  վերակառուցված  համանուն  եկեղեցում:    Պատարագամատույց  քահանան  մեկնեց  օրվա  խորհուրդը.  Սուրբ  Գևորգը,  որը  հարուստի  զավակ  էր,  ծառայում  էր  Պարթևների  բանակում ,  20 տարեկանում  արդեն  ուներ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03