Նորություններ
Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվին` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:Արտավազդ արքայի ժամանակներից թատրոնի դերն ու նշանակությունը մեծ է եղել հայ ժողովրդի համար:Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնն անգնահատելի ներդրում է ունեցել հայ ժողովրդի մշակույթի ու պատմության մեջ: Տարիների ընթացքում հայ թատերարվեստի պատմության մեջ իրենց անունները ընդմիշտ գրած դերասաններ ու բեմադրիչներ հանդես են եկել...
Պատանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ խաղը Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը 26.03.2014
Մարտի 3-15-ը Երևանի <<Էլիտ-Պլազա>> բիզնես-կենտրոնում անցկացվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն, որին մասնակցում էր Եվրոպայի 27 երկիր ներկայացնող 257 շախմատիստ, որոնց թվում էին 87 հայ շախմատիստներ: Մրցաշարում Արարատի մարզը ներկայացրեց ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարն ընթացավ 11 տուրով, որտեղ Հայկն իր անվան դիմաց գրանցեց 5 միավոր: Ըստ մասնագետների` Հայկ Մարտիրոսյանը այդ...
Տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ 18.03.2014
Տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ Ստացվել է Էլեկտրոնային եղանակով 2014 թ. մարտի 9 Մարզը Համայնքը Ընտրա-տարածք Թեկնածուներ Կուսակցական պատկանելությունը Պաշտոնը...
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ 18.03.2014
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ Միշտ էլ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվում են ձմռանը: Այդպես են վարվում նաև տարածաշրջանի 5 ջրամատակարարող ընկերությունները: ՙԱրտաշատ ՋՕԸ՚- 18 համայնքներում արդեն ավարտվել են 100կմ ներտնտեսային ջրանցքի մաքրման աշխատանքները, շարունակվում է ՙՔաղցրաշեն 1,2՚ պոմպակայանների մաքրումը: 15 պոմպերից 8-ը պատրաստ են շահագործման, իսկ 6-ի նորոգումը կավարտվի մինչև ապրիլի...
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ 18.03.2014
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ Մարտի 18-ին <<Միասին>> հասարակական կազմակերպությունն Արարատ քաղաքի մշակույթի տանը բացեց Հաշմանդամություն Ունեցող Անձանց Շահերի Պաշտպանության գրասենյակ (ՀՈւԱՇՊ): Վերոհիշյալ գրասենյակի բացմանը ներկա էին դոնոր <<Հույսի կամուրջ>>, <<Առաքելություն Արևելք>> Հայաստան, <<Սկարպ>> հասարակական կազմակերպությունները, Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը, մարզպետարանի <<Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության>>...
Քաղաքացիների ընդունելություն 13.03.2014
2014թ. մարտի 12-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելությանը մասնակեցին 24 քաղաքացիներ, որոնցից 5-ը դիմել էր աշխատանքի տեղավորման, 8-ը` ֆինանսական աջակցության, 1-ը` առողջության հետ կապված, մյուսները` տարաբնույթ հարցերով: Քաղաքացիներից 6-ի խնդրանքը բավարարվել է, 4-ն` ընթացքի մեջ է: Ընդունելությանը ներկա մարզպետարանի աշխատողներին, համայնքապետներին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև ենթակառուցվածքների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


