Նորություններ
Տեղեկացում 02.08.2021
Օգոստոսի 09-ին՝ ժամը 14:00-ին, Սիսավան համայնքում անցկացվելու է ավագանու հերթական նիստը: ___________ Օ գոստոսի 09-ին՝ ժամը 11:00-ին, Քաղցրաշեն համայնքում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Աբովյանում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները 29.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում են Աբովյան համայնքի Աբովյան, Մայիսմեկյան և Մուրացան փողոցներից մինչև գերեզմանատուն տանող ճանապարհները, Գայի և Զարյան փողոցներն էլ՝ մասնակի (840 մետր): Ծրագրի ընդհանուր բյուջեն 44 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է՝ Կառավարություն-համայնք 30%/70% հարաբերակցությամբ: Ճանապարհները, որոնք անկախացումից ի վեր չէին ասֆալտապատվել, շահագործման կհանձնվեն առաջիկա օրերին:

Արարատի մարզից ևս 27 սուբվենցիոն ծրագրային հայտ է հաստատվել 28.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 27 ծրագրային հայտ: Հաստատված ծրագրերն են․ - Արևշատ- Համայնքի Մուրացան փողոցի մասնակի ասֆալտապատում - Այնթապ- Համայնքի ցածր ճնշման գազատարի կառուցում - Այնթապ- Համայնքի փողոցների լուսավորության անցկացում - Այնթապ- Համայնքի փողոցների հիմնանորոգում և հարթեցում...
Տեղեկացում 28.07.2021
Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին, Բուրաստան համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Օգոստոսի 4-ին, ժամը 10:00-ին, Նարեկ համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Հերքում 26.07.2021
Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ Լրատվամիջոցների...

Սիս համայնքի անմխիթար փողոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 22.07.2021
Սիս համայնքում հիմնանորոգվել է Նիզամի փողոցը (324 մետր), որը բնակիչների համար երկար տարիներ երազանք է եղել: Ծրագիրն իրականացվել է Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ճանապարհի հիմնանորոգման համար ծախսվել է 10 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, որից 30%-ը հատկացրել է Կառավարությունը, 70%-ը՝ համայնքը: