Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները 26.10.2021

Ընթացքի մեջ են Արարատի մարզի Արարատ համայնքի Կայարանային, Կայարանային նրբ., Գայի, Իսակով, Իսահակյան, Շ․ Գրիգորյան, Սայաթ-Նովա, Օղակաձև, Արարատյան, Պ․ Սևակ, Հաղթանակի, Րաֆֆու, Թևոսյան, Կոլխոզնիկների փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Համայնքի փողոցների բարեկարգման ծրագիրն իրականացվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացնում է «Արարատ ճանշին» ընկերությունը:

Տուժածների տարահանում, հրդեհի մարում. Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ

Տուժածների տարահանում, հրդեհի մարում. Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ 22.10.2021

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի համապատասխան որոշումը՝ Արարատի մարզում անցկացվել են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Գործնական աշխատանքները տարվել են մարզի Արմաշ և Վեդի համայնքներում: Վեդի քաղաքում, ըստ սցենարի, հրդեհ էր բռնկվել կիսափլուզված շենքերից մեկում: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված...

Տեղեկացում 20.10.2021

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին, Արարատի քաղաքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Հովտաշեն համայնքում կայանալու է  համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Բերքանուշ համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:      

Արմաշում գործարկվելու է շչակ

Արմաշում գործարկվելու է շչակ 20.10.2021

Հարգելի՛ քաղաքացիներ, եղեկացնում ենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-12:00, Արարատի մարզի Արմաշ համայնքում մարզի փրկարարական վարչության կողմից անցկացվելու է ուսումնավարժանք, որի ժամանակ գործարկվելու է նաև համայնքում առկա էլեկտրաշչակը: Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում սեպտեմբերին  գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ 19.10.2021

 Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսին ծնվել է 165 երեխա՝ 83 տղա, 82 աղջիկ:

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց 18.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-14 16:07:33