Նորություններ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 31-ամյակի առթիվ 23.08.2021
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման առթիվ: 31 տարի առաջ այս օրը՝ 1990թ. օգոստոսի 23-ին, բավականին բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայ ժողովուրդն անկախության հասավ՝ անցնելով աննախադեպ դժվարին ճանապարհով, ու արդեն երեք տասնամյակից ավելի մենք ընթանում ենք այդ ուղով՝ ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու նպատակով: Մենք այսօր էլ բավականին...

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ տանող ճանապարհը 20.08.2021
Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ շուրջ 1,7 կմ: Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող տարածք տանող այս ճանապարհն անհիշելի ժամանակներից չէր հիմնանորոգվել, գտնվում էր անխիթար վիճակում: Հիմնանորոգման ընթացքում կատարվել է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտի տեղադրում, կողնակների հարթեցում, ճանապարհային նշանների տեղադրում և այլ աշխատանքներ: Ճանապարհի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել...

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի դեմ կատարվել է 21042 պատվաստում 19.08.2021
Արարատի մարզում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 21042 պատվաստում, որից «Կորոնավակ» 5996, «ԱստրաԶենեկա» 6969 և «Սպուտնիկ-Վի» 8080: Նշենք, որ Արարատի մարզպետարանի աշխատակազմի 79%-ն արդեն պատվաստվել է: Հւշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար:

Անցկացվում են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ 19.08.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսումնական կենտրոնի հետ համատեղ մարզում անց են կացվում համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման իննօրյա դասընթացներ։ Արդեն վերապատրաստվել է 120 համայնքային ծառայող, մինչև սեպտեմբերի երկուսը վերապատրաստումկանցնեն ևս 20֊ը։ Դասընթացն ավարտողներին տրվում են վկայականներ։

Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը 17.08.2021
Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը: Կառավարության սուբվենցիոն ծրագրով համայնքում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով: Արդյունքում էականորեն կխնայվի էլեկտրաէներգիան, համայնքում գիշերային լուսավորությունն էլ ավելի երկար կլինի: Ի դեպ, Նորաբացը գրեթե ամբողջությամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ: Աշխատանքների իրականացման համար ծախսվել է շուրջ 28 միլիոն ՀՀ դրամ՝ Կառավարություն-համայնք 50%-50% հարաբերակցությամբ: Նշենք, որ...

Բաղրամյան համայնքում շինարարական մի շարք աշխատանքներ են իրականացվում 13.08.2021
Բաղրամյան համայնքում շինարարական ակտիվ եռուզեռ է, այստեղ համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում: Արդեն սկսվել և ընթացքի մեջ են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի շուրջ 615 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 20 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է, որի 55%-ը հատկացնում է Կառավարությունը, 45%-ը՝ համայնքը: Կրկին Կառավարության աջակցությամբ կարևորագույն խնդիր է լուծվում նաև համայնքի մանկապարտեզում:...


