Նորություններ

Արարատի մարզպետարանի աշխատակիցները պատվաստվել են 13.08.2021
Արարատի մարզպետարանի աշխատակիցների մի մասը նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջիններս ստացել են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ» պատվաստանյութերի առաջին դեղաչափը:
Տեղեկացում 12.08.2021
Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին, Տափերական համայնքում անցկացվելու է Տափերական համայնքի ավագանու հերթական նիստը:

Տափերականցի 28-ամյա կապիտանը հետմահու պարգևատրվել է 11.08.2021
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Արցախի ՊԲ N զորամասի զինծառայող, կապիտան Տարոն Արսենի Ստեփանյանը: Տափերականցի 28-ամյա զինվորականի պարգևը հերոսի մարտական ընկերները հանձնեցին ընտանիքի անդամներին: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանը: Տարոն Ստեփանյանը զոհվել է Արցախի Հանրապետության Մարտունու...

Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ 05.08.2021
Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ են տարվել երկու վտանգավոր կետերի վրա. վերանորոգվել է Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. փոխվել են եզրաքարերը‚ կատարվել են գծանշումներ‚ ասֆալտապատվել է հարակից տարածքը և այլն։ Նշված ճանապարհահատվածներում անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։...

Հիմնանորոգվում են Բուրաստանի մշակույթի տան աշխատասենյակները 04.08.2021
Կառավարության աջակցությամբ Բուրաստան համայնքում հիմնանորոգվում են մշակույթի տան աշխատասենյակները: Սենյակներից մեկում կտեղակայվի ՀայՓոստի տեղամասային գրասենյակը, մյուսներում կգործեն տարբեր մշակութային խմբակներ: Աշխատանքների իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2 միլիոն ՀՀ դրամ:
Տեղեկացում 02.08.2021
Օգոստոսի 09-ին՝ ժամը 14:00-ին, Սիսավան համայնքում անցկացվելու է ավագանու հերթական նիստը: ___________ Օ գոստոսի 09-ին՝ ժամը 11:00-ին, Քաղցրաշեն համայնքում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:


