Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ

Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ 19.07.2021

Արարատի մարզից այսօր Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային...

Տեղեկացում 15.07.2021

Հուլիսի 19-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի   համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հուլիսի 22-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան  համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հուլիսի 19-ին, ժամը 10:00-ին, Նորաշենի  համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:   *** Հուլիսի 21-ին, ժամը 15:30-ին, Վեդու  համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ...

Սեմինար-քննարկում՝ մարզպետարանում

Սեմինար-քննարկում՝ մարզպետարանում 15.07.2021

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ սեմինար-քննարկում, որն անցկացրել է ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը: Սեմինարին մասնակցել են մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենները, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։...

Կայացել է մարզխորհրդի նիստ

Կայացել է մարզխորհրդի նիստ 13.07.2021

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները,  ՋՕԸ-երի ղեկավարներն ու այլոք: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը ներկայացրել է տեղեկություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին՝ զգուշացնելով հատկապես բարձրադիր տարածքներում երաշտի վտանգի մասին: Այս...

Շինարարական եռուզեռ Ազատավանում

Շինարարական եռուզեռ Ազատավանում 12.07.2021

 Ազատավան համայնքում գրեթե լուծվել է բնակիչների համար երկար տարիներ երազանք դարձած խնդիրներից մեկը. արդեն մի քանի ամսից ազատավանցի փոքրիկները կկարողանան այցելել համայնքում գործող մանկապարտեզ:  Համայնքում երբևէ նախակրթարան չի եղել: Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականից՝ Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Այս տարի էլ կրկին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է կրթօջախի բակային հատվածը, որտեղ տեղակայված կլինեն տաղավարներ և սպորտային խաղահրապարակ:  150...

Վարդաշենում ամբուլատորիա է կառուցվում

Վարդաշենում ամբուլատորիա է կառուցվում 12.07.2021

Վարդաշեն համայնքում կառուցվում է բուժամբուլատորիա, որը կծառայի նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին:  Բժշկական հաստատությունը կառուցվում է Կառավարության հրատապ ծրագրով: Շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիոն ՀՀ դրամ:  Նշենք, որ այս պահին վերոնշյալ համայնքներին սպասարկում է Գետազատի բժշկական ամբուլատորիան, որը գտնվում է անմխիթար վիճակում:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-14 16:07:33